211652_close_icon
views-count998 դիտում article-date 14:08 29-05-2019

Ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ հաստատեց նիստերի օրակարգի երկրորդ մասը. նիստը շարունակվում է

ՀՀ ազգային ժողովը երկրորդ քվեարկությամբ լիագումար նիստերի օրակարգում ներառեց երկրորդ մասում ընդգրկված հարցերը: «[url=https://armenpress.am/arm/news/976480.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մայիսի 29-ին առաջին քվեարկությամբ քվորում չլինելու արդյունքում այն չէր հաստատվել: «Օրակարգի նախագիծը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը, որտեղ առկա է 19 հարց, ենթակա է պարտադիր քննարկման: Այսինքն, այսպես, թե այնպես մենք ունենք օրակարգ: Երկրորդը մասը քվեարկությամբ չհաստատվեց: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նման դեպքերում, երբ օրակարգային հարցերը փաթեթով չեն հաստատվում, քվեարկության են դրվում առանձին-առանձին»,-մեկնաբանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Երկրորդ մասում ընդգրկված Է 22 հարց: Արարատ Միրզոյանը նշեց՝ քանի որ քվեարկության արդյունքները մեծ հաշվով կրում էին տեխնիկական պատճառներ, առաջարկեց բոլոր խմբակցությունների չառարկելու դեպքում կրկին փաթեթով դնել քվարկությամբ: Նիստերի օրակարգի երկրորդ մասը քվեարկությամբ հաստատվեց, ստացավ 96 կողմ ձայն: Նիստը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր