211652_close_icon
views-count130192 դիտում article-date 13:14 29-05-2019

«Արսենալի» խաղացողները քոչարի են պարել Բաքվի ստադիոնում՝ ի զորակցություն Մխիթարյանի

Այսօր Երևանի ժամանակով 23:00-ին Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը՝ լոնդոնյան «Արսենալի» և «Չելսիի» միջև: Խաղից առաջ կայացած մարզման ժամանակ «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում քոչարի են պարել՝ դրանով իրենց զորակցությունը հայտնելով թիմակից Հենրիխ Մխիթարյանին, որը Ադրբեջան չի ժամանել: Քոչարիի լուսանկարն իր ինստագրամում տեղադրել է «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հետևյալ հեշթեգներով, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը: Kochari in #Baku for #Mkhitaryan #UELfinal Henrikh Mkhitaryan #Arsenal #UEL #Final #arsenal #heno#mkhitaryan
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր