211652_close_icon
views-count6087 դիտում article-date 22:45 28-05-2019

Ռոնալդուն 1 մլն եվրոյով նոր սուպերմեքենա է գնել՝ McLaren Senna. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր սուպերմեքենա է գնել՝ McLaren Senna: Մեքենայով տուն գալով, նա մտերիմներին խնդրել է տեսանկարահանել այն, այնուհետև տեսանյութը տեղադրել է ինստագրամում և գրել. «Վայելիր: Հրաշալի նվեր է ինքս ինձ՝ մրցաշրջանի ավարտի կապակցությամբ»: Նոր մեքենան անվանել են լեգենդար բրազիլացի ավտոարշավորդ Այրտոն Սենայի պատվին, որը հենց McLaren-ով էր նվաճել իր բոլոր տիտղոսները: Մեքենայից արտադրվել է ընդամենը 500 հատ, բոլորն էլ արդեն պատվիրված են եղել: Արժեքը՝ 1 միլիոն եվրո: Մեքենայի հզորությունը կազմում է 789 ձիաուժ: Նշենք, որ Ռոնալդուի միայն տարեկան աշխատավարձը կազմում է 26 մլն եվրո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր