211652_close_icon
views-count2082 դիտում article-date 21:52 28-05-2019

«Ուեսկայի» նախագահն ու «Ռեալի» նախկին խաղացողը ձերբակալվել են պայմանավորված խաղեր կազմակերպելու կասկածանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայում պայմանավորված խաղերի հետ կապված հերթական սկանդալն է ծագել: Ոստիկանությունը միանգամից մի քանի ֆուտբոլիստի է ձերբակալել. Սամու Սայսին («Խետաֆե»), Ինյիգո Մոնտանյային («Դեպորտիվո), Ռաուլ Բրավոյի (նախկին «Ռեալ»), Բորխա Ֆերնանդեսին (նախկին «Վալյադոլիդ»), Կարլոս Արանդային (նախկին «Լաս-Պալմաս»): Խուզարկություններ են իրականացվել նաև «Ուեսկայի» գրասենյակում, որը մրցաշրջանի արդյունքներով դուրս թռավ Պրիմերայից: Ձերբակալվել է ակումբի նախագահ Ագուստին Լասաոսը և թիմի բժշկական անձնակազմի ղեկավար Խուան Գալլինդո Լաուսը: Նախնական վարկածով, պայմանավորված խաղը կազմակերպվել է նախորդ մրցաշրջանի վերջում:

Նմանատիպ նյութեր