211652_close_icon
views-count2280 դիտում article-date 22:36 28-05-2019

Ուկրաինայի նոր նախագահը այց է կատարել հակամարտության առաջնային գիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի պաշտոնում Վոլոդիմիր Զելենսկին կատարել է իր առաջին ճամփորդությունը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4935802.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Զելենսկին, որը նաեւ երկրի գլխավոր հրամանատարն է, այց է կատարել Ռուսաստանի հետ իր երկրի արեւելյան սահմաններ, հակամարտության առաջնային գիծ: Ապրիլ ամսին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրված Զելենսկին այստեղ է ժամանել, ինչպես նրա մամլո ծառայությունն է հաղորդում, երկրի ռազմական դիրքերին մոտից ծանոթանալու նպատակով: Մայիսի 20-ին պաշտոնը ստանձնած Զելենսկին, որն ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տարել ընդդեմ Պորոշենկոյի, հայտարարել է, թե Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու գործն իր առաջնային խնդիրներից է համարում: Նա ասել է նաեւ, թե պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի իր պաշտոնակից Պուտինին, այդ նպատակին հասնելու համար: Կրեմլը շարունակ հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն Ռուսաստանը հրահրում է հակամարտության սրում, չնայած այն հանգամանքին, որ արդեն վեցերորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքում այն գաղտնաբար աջակցել է արեւելյան Ուկրաինայի անջատողական ուժերին, նրանց տրամադրել ֆինանսական միջոցներ, ռազմական տեխնիկա ու սարքավորումներ, ինչպես նաեւ զինյալներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր