211652_close_icon
views-count11922 դիտում article-date 20:47 28-05-2019

Բաքվի ոստիկանները փորձել են բռնել Մխիթարյանի խաղաշապիկով երկրպագուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին լրատվամիջոցները հեղեղված էին «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու լուրի վերաբերյալ մեկնաբանություններով: Մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, միջազգային կազմակերպություններ ու լրատվամիջոցներ քննադատում էին Ադրբեջանին՝ Բաքվում Մխիթարյանին անվտանգության երաշխքիներ չտալու համար: Այսօր համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Բաքվի ոստիկանները հետևում հայ ֆուտբոլիստի խաղաշապիկով երկրպագուներին, կանգնեցնում նրանց ու զեկուցում ինչ-որ մեկին, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/28/baku-heno17/982376]Armsport.am[/url]-ը: «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր