211652_close_icon
views-count6506 դիտում article-date 23:06 28-05-2019

Ուղևորատար «Բոինգ»-ը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկում

Բլագովեշչենսկ-Մոսկվա չվերթն իրականացնող «Բոինգ-737» օդանավը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ինքնաթիռի խցիկում 149 ուղևոր է եղել, ոչ ոք չի տուժել: Նախնական տեղեկություններով` օդաչուները վայրէջքի թույլտվություն են խնդրել տեխնիկական խնդիրների պատճառով: Շարքից դուրս էր եկել բարձրաչափը: Մասնագետները ճշտում են վայրէջքի իրական պատճառները:

Նմանատիպ նյութեր