211652_close_icon
views-count2091 դիտում article-date 20:08 28-05-2019

Ռուսաստանում չինացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ, 19 վիրավոր

Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկ քաղաքում չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով տեղի արտակարգ ծառայություններին: Ավտովթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 19-ը վնասվածքներով ու կոտրվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից 6-ի վիճակը ծանր է գնահատվում: Ավտոբուսում ընդհանուր առմամբ 48 մարդ է գտնվել: Վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, վարորդի ինքնազգացողության կտրուկ վատթարացումն է եղել: Հայտնի է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է և երկար տարիների փորձ ունի, իսկ ճանապարհ ընկնելուց առաջ անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները:

Նմանատիպ նյութեր