211652_close_icon
views-count1922 դիտում article-date 16:54 28-05-2019

«Ռեալը» հաստատեց. Ռամոսը ցանկանում է հեռանալ ակումբից

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է այն տեղեկությունը, որ պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է հեռանալ ակումբից: «Նա եկավ իմ մոտ գրասենյակ և ասաց, որ շատ լուրջ առաջարկ է ստացել Չինաստանից, սակայն նրանք չենք կարող իրենց թույլ տալ նման տրանսֆերը: Ես նրան ասացի, որ նման բան բացառված է: Անթույլատրելի է անվճար բաց թողնել թիմի ավագին: Դա շատ վտանգավոր նախադեպ կդառնար: Այդպես է եղել: Այժմ թիմում ամենաբարձր պայմանագիրը Ռամոսին է, քանի որ նա արժանի է դրան: Առաջ Ռոնալդուինն էր: Եթե ձեռք բերենք Մարադոնային, կլինի Մարադոնայինը: Բայց հիմա Ռամոսինն է: Ես նրա հետ զրուցել եմ, քանի որ նա ավագն է: Չեմ լսել, որ նա սպառնար հեռանալ: Դա այդպես չէ: Ես շատ զարմացած եմ մամուլից, որ այս ամենին նման հնչեղություն են տվել, երբ նման բան չի եղել: Ես Ռամոսին շատ եմ սիրում և նրա համար արել եմ հնարավոր ամեն ինչ: Ավելին պարզապես չէի կարող», ասել է Պերեսը:

Նմանատիպ նյութեր