211652_close_icon
views-count1016 դիտում article-date 15:02 28-05-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները զարգանում են վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ «Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամության պատմությունը երկու երկրների միջև կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու ամուր հիմք է»,-ընդգծել է նախագահը: Հանրապետության նախագահը Սահլե-Վորկ Զևդեին հաջողություններ է մաղթել, իսկ Եթովպիայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։

Նմանատիպ նյութեր