211652_close_icon
views-count1454 դիտում article-date 12:44 28-05-2019

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ալբերտ Բոյաջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:

Նմանատիպ նյութեր