211652_close_icon
views-count1074 դիտում article-date 23:14 27-05-2019

ԱԻՆ մասնագետները քաղաքացիական պաշտպանության ոլորտում մեթոդական օժանդակություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 20-24-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը Սյունիքի մարզում էր: Մայիսի 21-ին ծրագրված միջոցառումների ողջ ընթացքը ներկայացվել և քննարկվել է մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: ԱԻՆ մասնագետները քաղաքացիական պաշտպանության ոլորտում մեթոդական օժանդակություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Գորայք, Տաթև և Տեղ համայնքներին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանները, ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր, ինչպես նաև տարհանման մարմինների և գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների աշխատանքը: Միջոցառման մասնակիցները միակարծիք էին այն հարցում, որ բնակավայրերին անհրաժեշտ է վերը նշված պլաններից տրամադրել քաղվածքներ, ինչը թույլ կտա քաղպաշտպանության ոլորտում նրանց գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ: Մայիսի 24-ին տեղի է ունեցել շտաբային ուսումնավարժություն «ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ զորահավաքային ծավալման կազմակերպումը և իրականացումը» թեմայով: Ուսումնավարժության ընթացքում ծավալվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր