211652_close_icon
views-count1689 դիտում article-date 22:31 27-05-2019

Եվրոպայի լիգա. Կանտեն բաց կթողնի «Արսենալի» հետ եզրափակիչ հանդիպումը

«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Արսենալի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը: 28-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ ծնկի վնասվածք է ստացել և խաղադաշտից հեռացել: Ֆրանսիացի խաղացողի ապաքինման ժամկետների մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա, սակայն ակնկալվում է, որ նա միանշանակ չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Նշենք, որ Կանտեն արդեն ստացել էր ծնկի վնասվածք Անգլիայի առաջնության 37-րդ տուրում՝ «Ուոտֆորդի» հետ խաղում (3:0), որից հետո բաց էր թողել մոտ երկու շաբաթ: «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր