211652_close_icon
views-count79763 դիտում article-date 21:55 27-05-2019

Առեղծվածային դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերված 46–ամյա տղամարդու մահվան պատճառը եղել է դաժան ծեծը, իսկ դատավորը կասկածյալին դատարանից ազատ է արձակել, պատճառաբանելով, որ նա զղջում է. այստեղ են ասում՝ «Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 24–ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Արմեն Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Հակոբ Գևորգյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանան միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 25 շենքի բնակիչ, 21-ամյա Գենրիխ Ալավերդյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մեսրոպ Անտոնյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայիսի 18-ին Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 25 շենքի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիր բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ հետաքննիչ Մ. Անտոնյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև դատական բժիշկը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն հասցեում բնակվող, 46-ամյա Արամ Նահապետյանն էր: Տեղում դատաբժիշկը դին արտաքին զննության ենթարկելով՝ հայտնաբերել է մարմնի վրա քերծվածքներ և արյազեղումներ: Նույն օրը Ա. Նահապետյանին ծեծելու հետևանքով մահվան հասցնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները բաժին են բերման ենթարկում Գ. Ալավերդյանին, ով ձերբակալվում է: Պարզվում է, որ մինչ մահանալը՝ մայիսի 15-ին և 16-ին Գ. Ալավերդյանը վիճաբանել է Ա. Նահապետյանի հետ, որի ժամանակ էլ դաժան ծեծի է ենթարկվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել գումարային հարցերի շուրջ և մայիսի 16-ին Արաբկիրի ոստիկանները Գ. Ալավերդյանին, Ա. Նահապետյանին և Գ. Ալաբվերդյանի մորը՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 24 շենքի բնակիչ, 53-ամյա Տատյանա Սարգսյանին հրավիրում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Նահապետյանը հրաժարվում է կատարվածի մասին բացատրություններ տալ, հայտնելով, որ ինքը ոչ մի բողոք չունի Գ. Ալավերդյանից և Տ. Սարգսյանից: Հաջորդ օրը Գ. Ալավերդյանը այցելում է Ա. Նահապետյանի ավտոտնակ ու հայտնում, որ նա պետք է իր մորից՝ Տ. Սարգսյանից ներողություն խնդրի: Մերժում ստանալուց հետո Գ. Ալավերդանը նորից հարձակվում է Ա. Նահապետյանի վրա (ըստ նախնական տեղեկությունների՝ նախորդ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակից է եղել նաև Տ. Սարգսյանը, ով համատիրության նախագահ է), ինչից հետո Գ. Ալավերդյանը Ա. Նահապետյանին թողնելով անօգնական, հեռանում է ավտոտնակից, իսկ արդեն մայիսի 18-ին Ա. Նահապետյանին մահացած հայտնաբերում է հարևանը, ով ահազանգում է ոստիկանություն: Մայիսի 18-ին արդեն ձերբակալված Գ. Ալավերդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը Արաբկիրի հետաքննչական բաժանմունքից փոխանցվում է քննչական բաժին և ուրբաթ օրը քննիչը դիմում է դատարան և դատավոր Աննա Դանիբեկյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժում է քննիչի միջնորդությունը ու դատարանից Գ. Ալավերդյանին ազատ է արձակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատավորը իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Գ. Ալավերդյանը կատարվածի համար զղջացել է ( այստեղ են ասում՝ Աշխարհ, կանգնիր՝ իջնող կա): Երիտասարդը անօգնական վիճակում գտնվող իր հոր տարիքի մարդուն 2 օր շարունակ ծեծի է ենթարկում ու հասցնում մահվան դուռը, իսկ Մեծն դատավոր Ա. Դանիբեկյանը քննիչի միջնորդությունը չի բավարարում, ասելով՝ զղջացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել մահացածի կինը, ով ճիշտ է՝ ամուսնալուծված է, սակայն հաճախակի են հանդիպել մեկ-մեկու և նրանց միջև կապը երբևէ խզված չի եղել: Մահացածի նախկին կինը պատրաստվում է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի իրենց հսկողությոն տակ վերցնեն նշված քրեական գործի նախաքննությունը և իրական մարդասպանը և օժանդակողը արժանի պատիժ ստանան, ինչը դաս կլինի հետագայում այն մարդկանց, ովքեր կփորձեն հարցերը լուծել նման եղանակով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Արամին սաղ քաղաքը գիտեր: Նա Երևանում առաջին մարդն է եղել, որ զբաղվել է եղևնիների ներկրմամբ: Բաղրամյան պողոտայում «Շառլոտ» գիշերային ակումբի մոտ տոչկա ուներ: Անգամ Նոր Տարվա օրերին շատերին եղևնիներն անվճար էր տալիս, ասելով՝ Նոր Տարի է՝ տարեք, զարդարեք, թող տան երեխեքը ուրախ դիմավորեն Տարին: Մարդամոտ էր: Վերջին տարիներին միքիչ տարված էր խմիչքով, բայց անշառ էր, ոչ ոքի հավին քշա չէր ասում: Վիճաբանության պատճառը համատիրության նախագահի ու նրա տղայի հետ եղել է գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած զրույցը: Նույնիսկ լսել ենք, որ երբ Գենրիխը ծեծի էր ենթարկում Արամին, մայրն էլ է մասնակցել, իսկ երբ Արաբկիրի ոստիկանները թաղայինի հետ իրեքին տարան բաժին, Արամը մորն ու տղու դեմ բողոք չէր ներկայացրել, իսկ հաջորդ օրը իմացանք, որ մայր ու որդի շնորհակալությունն հայտնելու փոխարեն՝ հաջորդ օրը նորից հարձակվել ու ծեծի են ենթարկել Արամին, ինչն էլ պատճառ դարձավ նրա մահվան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի փորձում է պարզել, արդյոք դատախազությունն ու քննչական բաժինը բողոքարկելու են դատավոր Ա. Դանբեկյանի որոշումը: [b] Դատավոր Աննա Դանիբեկյանն է [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0269679001558980337595919.jpg[/img] [b]Մահացած՝ 46–ամյա Արամ Նահապետյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0445356001558980367493044.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր