211652_close_icon
views-count3020 դիտում article-date 20:19 27-05-2019

«Արսենալը» ՈւԵՖԱ-ին վերադարձրել է Բաքվի եզրափակչի 2300 տոմս

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես ՈւԵՖԱ-ին վերադարձրեց Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման 2300 տոմս: Դրանք այն երկրպագուների տոմսերն են, որոնք այդպես էլ չեն ցանկացել մեկնել Բաքու: Նման խնդիրներ ունի նաև եզրափակչի մյուս մասնակիցը՝ «Չելսին»: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ ետ կվերադարձվի 6000 տոմս: Տոմսերի հետ մասին «Արսենալը» ՈւԵՖԱ-ին նաև բողոք է ներկայացրել՝ եզրափակիչ խաղի անհաջող ընտրության համար: Ի պատասխան ՈւԵՖԱ-ն ակումբներին խորհուրդ է տվել հնարավորություն գտնել և երկրպագուներին օգնել Ադրբեջան հասնել ավելի փոքր գումարներ դիմաց: «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր