211652_close_icon
views-count1385 դիտում article-date 17:45 27-05-2019

Կայացել է Արցախի Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Մայիսի 27-ին տեղի է ունեցել Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Արամ Գրիգորյանը: Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի ոլորտներում 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված հատկացումները, նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ նախատեսված է եղել 15մլրդ 48մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 15մլրդ 118մլնդրամ, որից 11մլրդ 203մլն դրամը տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իրականացվող բյուջետային ծախսն է, 3մլրդ 914մլն-ը նախարարության միջոցով իրականացվող ծախսերը: Ընդհանուր երեք ոլորտների ծախսը կազմել է 14մլրդ 744մլն կամ ճշտված պլանի 97,5%–ը: Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2018թ-ի ճշտված բյուջեն կազմել է 1մլրդ 556մլն, կատարողականը՝ 1մլրդ 489մլն դրամ կամ 98,7%: Նիստին պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին են առաջադրել հարցեր և ներկայացրել առաջարկություններ: Համատեղ նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: [b] Արցախի հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր