211652_close_icon
views-count2427 դիտում article-date 16:38 27-05-2019

Օպերայի թատրոնի աշխատանքային կոլեկտիվն առաջարկում է կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Ն. Ղարիբյանին անվստահություն հայտնել. tert.am

Այսօր՝ մայիսի 27-ին, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում աշխատանքային կոլեկտիվը ժողով անցկացրեց, որի ժամանակ նրանք դեմ արտահայտվեցին Թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/27/Nazeni-gharibyan/3009638?fbclid=IwAR0PVBex48reAYzYN0dFYaV-Ipen1uzUfGZylyErXMBvLYAoNegaKlLsVZs]Tert.am[/url]-ը։ Կառավարման խորհուրդը բաղկացած է 8 հոգուց, որի կազմում թատրոնն ունի երկու մասնակից, 4-ը Մշակույթի նախարարությունից են, 2-ը՝ ստեղծագործական միություններից: Մայիսի 22-ին միաձայն «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ էր ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Մի քանի ամիս առաջ հենց օպերայի աշխատակիցներն էին աշխատակազմից որպես խորհրդի 2 ներկայացուցիչներ ընտրել Պերճ Քարազյանին ու Սերգեյ Սաֆարյանին, իսկ այսօր նույն աշխատակազմը նրանց «դավաճան» էր անվանում: Ամբողջությամբ կարդցեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/27/Nazeni-gharibyan/3009638?fbclid=IwAR0PVBex48reAYzYN0dFYaV-Ipen1uzUfGZylyErXMBvLYAoNegaKlLsVZs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր