211652_close_icon
views-count952 դիտում article-date 16:32 27-05-2019

Արթուր Ալեքսանյան. Շարժվում ենք առաջ` դեպի Եվրոպական խաղեր

Հունահռոմեական ոճի ըմբի, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ղազախստանում Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո գրառում է կատարել սոցիական ցանցի իր էջերում: «Շնորհակալ եմ շնորհավորանքների և միշտ իմ կողքին լինելու համար: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ` դեպի Եվրոպական խաղեր»,- գրել է Ալեքսանյանն Instagram-ում: Եվրոպական երկրորդ խաղերը կկայանան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս տարվա հունիսի 21-ից 30-ը:

Նմանատիպ նյութեր