827 դիտում
16:03 27-05-2019
Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Միլիսի գլխավորությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել օրակարգային երեք հիմնական հարցերի՝ արդարադատության տարածաշրջանային հարցմանը, արդարադատության ոլորտի ուսումնասիրությանը և «Զարգացման քաղաքականության գործառնություն» վարկային ծրագրին:
Փոխնախարարը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է առաջիկա երեք տարիների Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն առաջիկայում ներկայացվելու է հանրային քննարկման:
Քննարկման օրակարգային հարցերի շրջանակում Էվա Միլիսը տեղեկացրել է, որ համագործակցության ձևաչափով նախատեսում են անդրադառնալ արդարադատության համակարգի կառավարման, մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ընդհանուր համակարգի կատարողականի գնահատման խնդիրների ուսումնասիրմանը:
Փոխնախարար Խաչիկյանի հետ համաձայնեցվել են հետագա համագործակցության առաջնահերթություններն՝ ըստ ժամանակահատվածների, և նախատեսվող ուսումնասիրությունների ներառականության շրջանակները:
Հանդիպման ավարտին Տիգրան Խաչիկյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության կողմից սերտ համագործակցության հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը:
Նմանատիպ նյութեր
2375 դիտում
15:19 16-11-2018
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
1080 դիտում
13:50 13-08-2021
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին