211652_close_icon
views-count682 դիտում article-date 11:04 27-05-2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին և ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի համատեղ ուսումասիրության արդյունքները, ինչպես նաև հետագա փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր