211652_close_icon
views-count3076 դիտում article-date 10:16 27-05-2019

Եթե Իրանը պատրաստ է, ապա մենք ևս պատրաստ ենք. Դոնալդ Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել Թեհրանի հետ։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։ Թրամփի խոսքով, սակայն, ԱՄՆ-ն պատրաստ է, եթե դրան պատրաստ լինեն իրանական իշխանությունները։ «Ոչ ոք չի ուզում, որպեսզի սարսափելի իրադարձություններ տեղի ունենան»,-ասել է նա։ Նաև հաստատել է, որ աջակցել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ միջնորդական առաքելությամբ Իրան կատարելիք այցի նախապատրաստմանը։

Նմանատիպ նյութեր