211652_close_icon
views-count24908 դիտում article-date 23:36 26-05-2019

Բարնաուլի բնակչուհին իր երեխաներին փրկելով, ընկել է բեռնատարի տակ ու մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Ալթայի երկրամասում այրվող խոտի ծուխը շղթայական ավտվթարի պատճառ է դարձել, որի արդյունքում զոհվել է Բարնաուլի 33-ամյա բնակչուհին, իսկ նրա երեք երեխաները տեղափոխվել են հիվանդանոց: Բարնաուլ-Ռուբցովսկ ավտոճանապարհին երեկոյան բախվել են չորս մեքենա, իսկ հինգ րոպե անց վթարի մոտ կանգնած մեքենաներից մեկին բախվել է սպիտակ Ford-ը, որի ղեկին եղել կին վարորդը, ով երեք երեխաների հետ տուն մեկնելիս է եղել: Կինը դուրս է եկել ավտոմեքենայից, և ծխի արանքում նկատել է մեծ արագությամբ եկող բեռնատարին և վազել է դեպի բեռնատարը, ձեռքի շարժումներով փորձելով վերջինիս վարորդին ցույց տալ, որ կանգնի: Scania բեռնատարի վարորդը նկատել է կնոջը, սակայն բախումից նրան չի հաջողվել խուսափել, թեպետ և հասցրել էր արգելակել: Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է, իսկ նրա երեխաները թեթև վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր