211652_close_icon
views-count4389 դիտում article-date 21:18 26-05-2019

Արամ Ա կաթողիկոս. Արցախը գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին: Այս մասին իր պատգամում այսօր նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում: Պատգամը Սարդարապատի հաղթանակի և Առաջին Հանրապետության տոնի առթիվ էր։ «Հայրենիքը հող ու ժողովուրդ է և նրանց միաձույլ ամբողջությունը: Հետևաբար, հայրենիքը սրբազան արժեք է. այն իր ժողովրդի գոյության ամրոցն է, հզորության աղբյուրը և հավերժության երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզորացումը ու ծաղկումը և նրա ընդհանրական ու գերագույն շահերին հավատարմությունը յուրաքանչյուր հայի կյանքի առանցքն ու գործի նպատակը պետք է դառնա»,-իր պատգամում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: «Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշանակի՝ Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը: Ամբողջական ու միացյալ Հայաստանի իրագործման նախապայմանը ներկա Հայաստանին հզորացումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ Արցախն էլ գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր