21128 դիտում
20:38 26-05-2019
Ադրբեջանի սպորտի նախարար. Ի՞նչ է, Մխիթարյանի ետևից մասնավոր ինքնաթի՞ռ պիտի ուղարկեինք
Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցել Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
«Ի՞նչ երաշխիքներ պետք է տայինք Մխիթարյանին: Ավելի քան 100 տոկո՞ս: Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ:
Ի՞նչ է, միգուցե նրա ետևից մասնավոր ինքնաթիռ ուղարկեինք: Երկու F-16 Fighting Falcons-ի (ամերիկյան չորրորդ սերնդի կործանիչներ – խմբ.) ուղեկցությամբ: Ես չգիտեմ, էլ ինչ կարող էինք անել:
ՈւԵՖԱ-ն և «Արսենալը» ստացել էին հնարավոր և անհնար բոլոր փաստաթղթերը: Անձամբ ես իմ անունից նամակ եմ ուղարկել՝ կառավարության երաշխիքներով, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի անունից, ինչպես նաև կառավարական բոլոր այն կառույցների, որոնք պատասխանատու են անվտանգության համար», ասել է Ռահիմովը:
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
2156 դիտում
22:07 21-05-2014
Արցախի համայնքայի նոր կենտրոնները բացվում են իրար ետևից
1459 դիտում
11:03 14-05-2015
Մասիմիլիանո Ալեգրի. «Բարսելոնայի» հետ անհնար է խաղալ, բայց Բեռլին ենք գնում հաղթանակի ետևից
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ