211652_close_icon
views-count2059 դիտում article-date 23:16 26-05-2019

Իլոն Մասկը գլխավորել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող մենեջերների ցանկը

Գործարար Իլոն Մասկը գլխավորել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող՝ ընկերությունների ղեկավարների ցանկը: Նախորդ տարի նա վաստակել է 2,28 մլրդ դոլար: New York Times պարբերականի կազմած վարկանիշում ընդգրկվել են նաև Discovery Inc.-ի ղեկավար Դևիդ Զասլավը (129 մլն դոլար), T-Mobile US-ի ղեկավար Ջոն Լեջերը (67 մլն), The Walt Disney-ի նախագահ Ռոբերտ Այգերը (66 մլն) և այլն: Ցանկը կազմողները հաշվի են առել մենեջերների աշխատավարձը, պարգևավճարները, հավելավճարներն ու բաժնետոմսերի վճարները: Այդ տվյալներով, Իլոն Մասկի աշխատավարձը կազմում է ընդամենը 55 հազ. դոլար: Մնացած գումարը ստացվել է ընկերության բաժնետոմսերից: Tesla ընկերության ղեկավարի պարգևավճարները վերջին մեկ տարում աճել են ավելի քան 4 միլիոն տոկոսով: Ընդ որում, ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ անձամբ է հետևելու իր ընկերության աշխատակցների ծախսերին, որպեսզի կրճատի ծախսերը, տնտեսի բյուջեն և շահութաբեր դարձնի ընկերությունը:

Նմանատիպ նյութեր