211652_close_icon
views-count6454 դիտում article-date 17:54 26-05-2019

Հոլանդիայում մրցավարը հաշվել է իր խփած գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոլանդիայի առաջնության չորրորդ դիվիզիոնի «Հարկեմասե Բոյզ»-«Հուկ» խաղում (4:2) զվարճալի միջադեպ է գրանցվել: Հանդիպման 66-րդ րոպեին մրցավարը պատահաբար հյուրերի գոլի մասնակից է դարձել: «Հարկեմասե Բոյզի» դարպասապահը գնդակը ետ է մղել, հյուրերի ֆուտբոլիստ Ռիկ Իմպենսը առաջինն է հասել գնդակին և հարվածել, գնդակը դիպել է մրցակցին, նրանից դիպել մրցավարի ոտքին և հայտնվել դարպասում: Մրցավարը հաշվել է գոլը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր