211652_close_icon
views-count59716 դիտում article-date 12:54 26-05-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինն էլ կողաշրջվելով՝ հայտնվել է բնակչի հողամասում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Խաստուր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 39-ամյա Ազիզ Սլոյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի E 080 YH 177 RUS համարանիշի և 64-այա Սամվել Ղուկասյանի վարած Mercedes մակնիշի 35 NF 042 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բնակչին պատկանող հողատարածքի երկաթե ցանկապատը և հայտնվել հողամասի տարածքում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Արմավիրի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր