211652_close_icon
views-count3263 դիտում article-date 11:52 26-05-2019

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամական կապերը մշտապես աչքի են ընկել փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչն այսօր ամուր հիմք է մեր բազմաոլորտ օրակարգն առավել զարգացնելու և ընդլայնելու համար: Այդ առիթով բարձր եմ գնահատում մեր միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները, որոնք իրապես նոր որակ և բովանդակություն են հաղորդում մեր փոխգործակցությանը։ Վստահ եմ, որ հայ-վրացական ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունները կշարունակեն ծառայել ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և նորանոր հաջողություններ, իսկ Վրաստանի եղբայր ժողովրդին՝ երջանկություն, բարօրություն և առաջընթաց»:

Նմանատիպ նյութեր