211652_close_icon
views-count2164 դիտում article-date 12:26 26-05-2019

Թաիլանդում բեռնատար նավի վրա պայթյուն է որոտացել. կա 130 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավի վրա հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեԿություններով՝ պայթյունին հաջորդել է հրդեհը: Տեղի ունեցածի հետևանքով 130 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է: Նախնական տվյալների համաձայն՝ պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը: Իրավապահ մարմինները մոտակա շինություններից տարհանել են բոլոր մարդկանց: Միջադեպի առթիվ հետաքննություն է տարվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր