211652_close_icon
views-count50108 դիտում article-date 20:42 25-05-2019

Վանեցյանին հորդորելու եմ, որ վեր կենա և քայլի. Իոաննիսյանը` ԱԱԾ տնօրենի, Թոխմախի Բաբոյի և մյուսների մասին. Armday.am

«Ես պարոն Վանեցյանին հորդորելու եմ, որ վեր կենա և քայլի»։ Այս մասին [url=https://armday.am/post/85445/vanetsjanin-hordorelo-em-or-ver-kena-e-qajli-ioannisjany-aats-tnoreni-tokhmakhi-baboji-mjo-sneri-masin?fbclid=IwAR3GAwdMc4SNSQ6iUlZ25cIzGcV82wpBWkBkCQrIvyAd7ad1QHAD26p1PM0]ArmDay.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը։ Նշենք, որ Վանեցյանն, այսօր լրագրողների հետ զրույցում հորդորել էր Իոննիսյանին հանգիստ նստել տեղը։ Պատճառն այն էր, որ Իոննիսյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանը մտերիմ կապի մեջ է մի շարք քրեական հեղինակությունների հետ։ Մասնավորապես ըստ Իոննիսյանի՝ Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար: Դանիել Իոննիսյանին հարցրեցինք Վովայի Արշակը՝ Արշակ Հակոբյանը, Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը հանրությանը հայտնի են, ո՞վ է Թոխմախի Բաբոն։ Ի պատասխան Իոննիսյանն ասաց․ «Ես քրեական աշխարհից այնքան հեռու մարդ եմ, այդ անուններն ինձ քիչ բան են ասում։ Ինֆորմացիան ստանում եմ այն աղբյուրներից, որոնց միանշանակ վստահում եմ, և կարող եմ պնդել նորից, բայց ամեն դեպքում երբ հարցնեն Թոխմախի Բաբոն ով է՝ ես չգիտեմ, բայց Վովայի Արշակը Հայաստանից փախել է հեղափոխությունից հետո, ընդ որում կան տեղեկություններ, որ կեղծ անձնագրով է սահմանը հատել։ Հիմա Վովայի Արշակը Հայաստանում է, և հանգիստ ֆռֆռում է իր համար, էդ ոնց ստացվեց։ Նրա հերոսությունների մասին բոլորս գիտենք, էդ մարդն անմե՞ղ է, ոչ մի բան չի արե՞լ»,- ասաց Իոննիսյանը։ Ըստ նրա քրեական հեղինակություններից մեկը Վանեցյանի շահերն է պաշտպանում, այդ թվում՝ լրատվական դաշտում։ Դիտարկմանը, թե խոսքը Մաքսային ծառայության պետ Բաբկեն Ղազարյանի մասին է, Իոննիսյանն ասաց, որ ազգանունը հստակ չգիտի։ «Վանեցյանը իրականության հետ կապը մի քիչ կորցրել է, որովհետև ոչ Վանեցյանն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավել ևս ես՝ ՀՀԿ-ն, որ Վանեցյանն ինձ ասում է հանգիստ նստի տեղը, թող վերադառնա իրականություն»,- ԱԱԾ տնօրենին հորդորեց Իոննիսյանը։ Նա նաև Վանեցյանին մեղադրեց հեղափոխության ժամանակ Սերժ Սարգսյանին «քցելու» մեջ և ընդդիմությանը ինֆորմացիա տրամադրելու մեջ։ «Սակայն սա չի նշանակում, որ նա հիմա ինչ ուզի կարա անի»,- ասաց նա։ Մանրամասները՝ [url=https://armday.am/post/85445/vanetsjanin-hordorelo-em-or-ver-kena-e-qajli-ioannisjany-aats-tnoreni-tokhmakhi-baboji-mjo-sneri-masin?fbclid=IwAR3GAwdMc4SNSQ6iUlZ25cIzGcV82wpBWkBkCQrIvyAd7ad1QHAD26p1PM0]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր