3662 դիտում
23:38 25-05-2019
Պուտինի վստահության վարկանիշը նվազագույնն է վերջին 13 տարվա ընթացքում
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) իրականացրած հարցման արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը նվազել է մինչև 31%: Դա 2006 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է, երբ ВЦИОМ-ը սկսեց իր կայքում հրապարակել հարցման արդյուքները:
2018 թվականի մայիսին նույն հարցումներով Պուտինի վստահության վարկանիշը կազմել էր 47,4%: Նախագահական վերջին ընտրությունների ընթացքում Պուտինի հանդեպ վստահություն էին հայտնել հարցվածների 57,2%-ը:
Դրա հետ մեկտեղ Պուտինին նախկինի պես ռուսաստանցիները ամենաշատն են վստահում: Երկրորդ տեղում ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն է՝ 14,8%, երրորդը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է՝ 13%: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը միայն հինգերորդն է՝ 7,6% և զիջում է ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին՝ 8,8%:
Միևնույն ժամանակ Պուտինի գործունեությանը հավանություն են տվել հարցվածների 65,8%-ը: Դմիտրի Մեդվեդևի վարկանիշն այստեղ կազմել է 38,4%:
Նմանատիպ նյութեր
1136 դիտում
21:52 06-02-2014
Ֆրանսիայի նախագահի վստահության վարկանիշը 19% է
2140 դիտում
14:59 27-03-2015
Ինչով են զբաղվում Իսլանդիայի ոստիկանները, երբ երկրում հանցագործների թիվը նվազագույնն է. ֆոտոշարք
Այս բաժնից
1276 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1087 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1516 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է