211652_close_icon
views-count9535 դիտում article-date 16:35 25-05-2019

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում հնչեց ավանդական դարձած «Վերջին զանգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցում հնչեց ավանդական դարձած «Վերջին զանգը»: Առավոտը դպրոցի շրջանավարտների և մասնակից հյուրերի համար առանձնահատուկ էր. տոնական ու ջերմ տրամադրություն էր տիրում: Դասղեկներ Ռուզաննա Հախվերդյանն ու Մարիետա Քոչարյանը հուզված էին։ Դասղեկ Ռ. Հախվերյանին իրենց պարով ողջունելու էին եկել «Տաթև» պարային խմբի փոքրիկ հրեշտակները և նախկին շրջանավարտներ, ովքեր միշտ կապ են պահում սիրելի դպրոցի հետ: Ոգևորության ալիքը բեմից փոխանցվեց հանդիսատեսին, երկինք բաց թողեցին խաղաղության աղավնիներ: Թիվ 27 կրթօջախը կրկին ու կրկին ապացուցեց, որ միշտ առաջադեմ է տարաբնույթ միջոցառումների ժամանակ: Տնօրեն Գարեգին Քարհանյանն էլ շնորհավորեց՝ աշակերտներին մաղթելով ուժ ու եռանդ՝ հասուն կյանքի դժվարությունների, խոչընդոտների հաղթահարման համար, և որ ամեն աշակերտ գտնի իր հաջողության տանող ճանապարհը: Լուսանկարները՝ Արմիեն Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+

Նմանատիպ նյութեր