211652_close_icon
views-count800 դիտում article-date 15:57 25-05-2019

Երթուղային ավտոբուսում գողացել էին կնոջ դրամապանակը

Մայիսի 24-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ ժամը 17.10-ից 17.40-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 32.000 դրամ, 23 ԱՄՆ դոլար, զեղչային և կուտակային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 21.00-ին, գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 21-ամյա Խաչիկ Ս․-ին։ Բաժնում նա տվել է խոստովանական բացատրություն։ Գողոնը մասամբ առգրավվել է: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր