211652_close_icon
views-count1904 դիտում article-date 14:57 25-05-2019

Թևան Պողոսյանն առաջարկում է ՀՀ բուհերում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել

Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը հայ-ռուսական հարաբերություններից ավելի մեծ օգուտներ քաղելու համար առաջարկում է Հայաստանի համալասարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել: «[url=https://armenpress.am/arm/news/976188.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի Պողոսյանն ասաց մայիսի 25-ին «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով պանելային քննարկման ընթացքում: «Ցանկացած երկիր պետք է գիտակցի, որ որևէ հարաբերություններ հիմնվում են սկզբում սեփական շահերի վրա: Պետք է հասկանանք, թե որն են մեր շահերը, և որն են Ռուսաստանի շահերը, այդ պատճառով պետք է լավ ուսումնասիրենք այդ երկիրը: Առաջարկում եմ, որ մեր համալսարաններում բացվեն Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ: Մենք չունենք ռուսագիտության մասնագետներ: Եթե հասկանում ենք, որ պետք է լինեն Եվրոպայի, Ամերիկայի ուսումնասիրության կենտրոններ, ունենք ֆանտաստիկ արևելագիտության կենտրոն, ուրեմն պետք է դա էլ ունենանք»,- ասաց Պողոսյանը: Թևան Պողոսյանը նշեց, որ նաև կարևոր է ցանկացած երկրի հետ հարաբերություններում մշակել սեփական ցանկալի ու հնարավոր զարգացումների սցենարները:

Նմանատիպ նյութեր