211652_close_icon
views-count1506 դիտում article-date 14:21 25-05-2019

Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Ճապոնիա

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին քառօրյա պետական այցով ժամանել է Ճապոնիա: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ ԱԱՄՆ-ի նախագահին ուղեկցում է նրա կինը՝ Մելանյա Թրամփը: Թրամփը հանդիպումներ է ունենալու Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի, վարչապետ Սինձո Աբեի հետ, ինչից հետո այցելելու է ամերիկյան ռազմաբազա: Նարուհիտոյի կողմից Ճապոնիայի կայսերական գահը ստանձնելուց հետո Թրամփը կդառնա առաջին պաշտոնական հյուրը:

Նմանատիպ նյութեր