ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է:
Լիահույս եմ, որ զարգացման մեծ ներուժ ունեցող հայ-հորդանանյան փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վարչապետը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին
2019.05.25 12:08


Twitter
Вконтакте
Одноклассники
