211652_close_icon
views-count3063 դիտում article-date 11:23 25-05-2019

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Մայիսի 24-ին՝ ժամը 14:33-ից 15:14-ը, Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն, Արտենի, Նոր Եդեսիա համայնքների տարածքներում տեղակայված 12 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2450 կրակոց: *** Ժամը 14:58-16:00-ն Շիրակի մարզի Մայիսյան, Քեթի, Ղարիբջանյան, Երազգավորս, Ախուրիկ, Բյուրակն, Ողջի, Մեղրաշատ, Հայկավան, Ոսկեհասկ, Բայանդուր, Շիրակավան, Վահրամաբերդ, Կապս, Մեղրաշեն, Փանիկ, Գեղանիստ, Սպանդարյան, Ախուրյան համայնքների տարածքներում տեղակայված 39 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր երկու ամպ, կատարվել է 4894 կրակոց: *** Ժամը 14:34-14:38-ն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում տեղակայված հրթիռային արձակիչ կայանի միջոցով ներգործության են ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 3 և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 4 հրթիռային կրակոց, բացի այդ նույն ամպերի վրա ժամը 13:53-15:42-ը ներգործություն է իրականացվել Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ, Վանանդ, Շենավան, Նալբանդյան, Նոր Կեսարիա, Ամասիա, Շենիկ, Արաքս (Արմավիր), Լենուղի, Արևադաշտ, Հացիկ, Լուկաշին, Դալարիկ, Տալվորիկ, Արմավիր, Մրգաշատ, Մայիսյան, Բամբակաշատ, Ալաշկերտ, Արևիկ, Ծաղկալանջ, Արշալույս, Ակնալիճ, Արգինա, Քարակերտ, Արագած, Բերքաշատ, Աղավնատուն, Բաղրամյան, Նորակերտ, Այգեշատ (Վաղարշապատ), Դաշտ, Ջանֆիդա, Նալբանդյան, Նորավան, Գետաշեն, Փշատավան համայնքների տարածքներում տեղակայված 144 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով, կատարվել է 36 019 կրակոց: *** Ժամը 14:30-16:42-ը Լոռու մարզի Մեդովկա, Աքորի, Օձուն, Հագվի, Գարգառ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Կուրթան, Յաղդան, Կողես, Ագարակ, Լեջան, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Մղարթ, Դարպաս, Մեծ Այրում համայնքների տարածքներում տեղակայված 29 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր յոթ և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 7 956 կրակոց: *** Ժամը 15:00-15:18-ը Կոտայքի մարզի Մրգաշեն, Քանաքեռավան համայնքների տարածք¬ներում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 230 կրակոց: *** Ժամը 16:07-16:15-ն Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան համայնքների տարածքներում տեղակայված 10 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 419 կրակոց: *** Ժամը 19:10-20:14-ը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Ուջան, Արագածոտն, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ձորափ, Ագարակ, Կոշ համայնքների տարածքներում տեղակայված 34 գազագեներա¬տորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5001 կրակոց: *** Ժամը 20:19-20:18-ը Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի տարածքում տեղակայված 5 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 173 կրակոց:

Նմանատիպ նյութեր