211652_close_icon
views-count2949 դիտում article-date 23:34 24-05-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մայիսի 23-ից 24-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 14-ական, խարդախության 9, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի 2-ական, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, ոչ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորություններն անցնելու, թմրանյութի մաքսանենգության, պետական սահմանն ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր