211652_close_icon
views-count1846 դիտում article-date 23:25 24-05-2019

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին ներկայացրեց ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական ծառայության գծով տեղակալ Սամվել Հակոբյանին՝ ծառայության համար: Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ տեսուչից մինչև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Մայիսի 22-ին նա ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: ՀՀ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերն էլ ավելի մարտունակ ու սրտացավ ծառայություն կիրականացնեն թե՛ պետական սահմանին և թե՛ հասարակական կարգը պահպանելիս: Հանդիպմանը քննարկվեցին նաև ոստիկանության զորքերի ծառայությանը վերաբերող հարցեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր