211652_close_icon
views-count16832 դիտում article-date 22:50 24-05-2019

«Բուկինիստ» գրախանութ-սրճարանում էին հավաքվել ճանաչված մտավորականներ ու քաղաքական գործիչներ. պատճառը՝ սիրված ու ճանաչված լրագրող, արձակագիր Վասակ Դարբինյանի կազմած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գիրքն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, «Բուկինիստ» ընկերությունը «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում հանդիպում էր կազմակերպել սիրված ու ճանաչված լրագրող, արձակագիր Վասակ Դարբինյանի հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Բուկինիստ»-ում էին հավաքվել Վանո Սիրադեղյանին ճանաչող մարդիկ, քաղաքական ու հասարակական գործիչներ, երիտասարդ գրքասեր ընթերցողներ: Վ. Դարբինյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, որից հետո զրուցակիցները՝ գրող Հակոբ Մովսեսը, 4-րդ իշխանություն օրաթերթի խմբագիր, ճանաչված լրագրող Շողեր Մաթևոսյանը, ճանաչված լրագրող Արայիկ Մանուկյանը, ճանաչված քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը և այլ անձինք, ներկայացրեցին իրենց տպավորությունները Վասակ Դարբինյանի ստեղծագործության, այն է՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» մասին: Ներկաները անդրադարձան գրքում տեղ գտած հետաքրքիր պատմություններին, որոնք կապված էին Վ. Սիրադեղյանի հետ և, ընդհանրապես, Վանոյի ժամանակաշրջանին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր