211652_close_icon
views-count2767 դիտում article-date 22:10 24-05-2019

Հակակարկտային կայանքի միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր

Մայիսի 24-ին, ժամը 14:30-ից մինչև 16:42-ը Լոռու մարզի Մեդովկա, Աքորի, Օձուն, Հագվի, Գարգառ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Կուրթան, Յաղդան, Կողես, Ագարակ, Լեջան, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Մղարթ, Դարպաս, Մեծ Այրում համայնքների տարածքներում տեղակայված 29 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր յոթ և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 7956 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների` դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր