211652_close_icon
views-count2063 դիտում article-date 21:38 24-05-2019

Հայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհների հիմնանորոգման նախագծման և հեղինակային հսկողության մրցույթ։ Խորհրդատվական ծառայությունները ներառում են` նախագծերի նախապատրաստում մոտ 48.0 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման նպատակով, և բնապահպանական ու սոցիալական կառավարման պլանների նախապատրաստում, ինչպես նաև՝ շինարարության ընթացքում հեղինակային հսկողության իրականացում: Նախագծման փուլի ծառայություններն ակնկալվում է սկսել 2019 թվականի օգոստոս ամսին և ավարտել 2020 թվականի հունվարին: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 07-ը՝ ժամը 18:00, Երևան, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ հասցեով։ Հետաքրքրվածության հայտերի ներկայացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://tpio.am/am/procurement/tenders [b]«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ[/b]

Նմանատիպ նյութեր