211652_close_icon
views-count3218 դիտում article-date 23:31 24-05-2019

Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Մեգա աստղ, ով գրավել է աշխարհի լավագույն բեմերը, ում կատարումը բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ, ում ձայնն արտահայտում է մարդկային հույզերի ողջ դիապազոնը: Ջիոևայի մենահամերգին ընդառաջ (որը կայանալու է հունիսի 24-ին) ՀԱՖՆ-ը և ՀԲԸՄ-ը կազմակերպել են բաց հանդիպում-քննարկում լրագրողների և երաժշտասերների հետ: Հանդիպման բանախոսներ՝ Վերոնիկա Ջիոևա և Էդուարդ Թոփչյան: Հանդիպման լեզու՝ հայերեն, ռուսերեն (կլինի թարգմանիչ): Հանդիպման օրը՝ մայիսի 27-ին:

Նմանատիպ նյութեր