211652_close_icon
views-count1640 դիտում article-date 16:14 24-05-2019

Կոսելնին կարող է հեռանալ «Արսենալից. նրան կարող է փոխարինել Ումտիտին

«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին կարող է հեռանալ ակումբից: Նա այս ամռանը պայմանագիրը խզելու հնարավորություն ունի: Կողմերը նոր պայմանագրի շուրջ համաձայնության չէին եկել, իսկ գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է մեկ տարից անց: Կոսելնին մտադիր է հեանալ, եթե Եվրոպայի լիգայի եզրափակչում թիմը պարտվի, և «Արսենալը» մնա առանց Չեմպիոնների լիգայի: Նշվում է, որ նա ցանկանում է փոխել միջավայրը: Կոսելնիին հավակնում են երեք ակումբ. «Բայերը», «Ռենը» և «Միլանը», սակայն ֆավորիտը լևերկուզենյան թիմն է, մանավանդ, որ վերջինս Չեմպիոների լիգայում է հանդես գալու: Իր հերթին, «Արսենալը» Կոսելնիին կարող է փոխարինել «Բարսելոնայի» պաշտպան Սայուել Ումտիտիով: Կատալոնական ակումբը պատրաստ է նրան բաց թողնել 60 մլն եվրոյով: Կոսելնին «Արսենալում» հանդես է գալիս 2010 թվականից:

Նմանատիպ նյութեր