211652_close_icon
views-count1704 դիտում article-date 16:59 24-05-2019

Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»,-ասված է հմարանագրում:

Նմանատիպ նյութեր