211652_close_icon
views-count2432 դիտում article-date 13:58 24-05-2019

Կանադայի հավաքականը հոկեյի աշխարհի առաջնությունում իսկական հրաշք գործեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սլովակիայում ընթացող հոկեյի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Կանադայի հավաքականը անհավանական կերպով կարողացավ Շվեյցարիայի հետ խաղում խուսափել պարտությունից: Կանադացիները շվեյցարացիներին սենսացիոն կերպով պարտվում էին 1:2 հաշվով, սակայն վերջին գրոհի ժամանակ՝ խաղավարտից 0,4 վայրկյան առաջ կարողացան հավասարեցնել հաշիվը և մրցամարտը տեղափոխվեց օվերթայմ: Լրացուցիչ ժամանակում կանադացիները արդեն կարողացան շոկի մեջ ընկած Շվեյցարիայի դարպասը գրավել և հաղթել 3:2 հաշվով և դուրս գալ կիսաեզրափակիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր