211652_close_icon
views-count2023 դիտում article-date 15:20 24-05-2019

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 24-25-ի կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր