211652_close_icon
views-count2463 դիտում article-date 11:39 24-05-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից և անձամբ «Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին և մաղթում, որ օրվա տոնականությունը պայծառ հիշողություն դառնա բոլորի կյանքում: Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցրել տոնին հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ բարձր իրավագիտակցության կոչել մեր համաքաղաքացիներին: Հորդորում եմ ծնողներին՝ տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, հարկ եղած դեպքում դուք վարեք մեքենան, զանգվածային միջոցառումների ժամանակ համագործակցեք ուսուցիչների, ոստիկանության ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Շրջանավարտներին կոչ եմ անում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները: Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում, ողջ ծավալով ապահովելու են հասարակական կարգը, պահպանելու են միջոցառումների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:Դրսևորելով օրինաչափ խստություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության: Ակնկալելով մեր քաղաքացիների աջակցությունը՝ կրկին կոչ եմ անում ոստիկանության հետ միասին անել առավելագույնը մեր երեխաների տոնը որևէ անցանկալի միջադեպով չմթագնելու համար: Կրկին շնորհավորում եմ «Վերջին զանգի» տոնի առթիվ և բարի ճանապարհ, սիրելի՜ շրջանավարտներ: [b] Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր