211652_close_icon
views-count1057 դիտում article-date 12:57 24-05-2019

ՊՎԾ-ն ավարտել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը. նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ Այս մասին հայտնում են ՊՎԾ լրատվական բաժնից: Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նմանատիպ նյութեր