211652_close_icon
views-count3762 դիտում article-date 10:37 24-05-2019

Ովքե՞ր են այն մարդիկ կամ շրջանակները, որոնք պատ­րաստ են սան­ձազերծել «դավադիր պատե­րազմ»․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անհրաժեշտության դեպ­քում կներկայացնենք նաև անուններ. լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Անվտան­գության խորհրդի քարտու­ղար Արմեն Գրիգորյանը՝ խո­սելով այն դավադրություն­ների մասին, որոնց վերաբե­րյալ հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այդ մասին խո­սել էր մայիսի 20-ի հայտնի ելույթում, որը վերաբերում էր դատաիրավական համակար­գի վիրահատական վերափոխ­ման մեկնարկին, սակայն նե­րառում էր նաև այնպիսի թե­մաներ, ինչպիսիք են Ապրիլյան պատերազմն ու նաև նախկին կոռուպցիոն համակարգի մի շարք խմբերի փորձը՝ «դավա­դիր պատերազմի» միջոցով պահպանել դիրքերն ու տա­պալել նոր իշխանությանը: Այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանն իր ելույթում ազդարա­րել էր, որ սեղանին ոչ թե զուտ դատարանների, այլ Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հարց է: Անխոս է, որ այստեղ Հայաստան՝ նշանակում է նաև Արցախ: Հանրությունը մի քանի օր շա­րունակ քննարկում է հարցը, թե ովքե՞ր են այն մարդիկ կամ շրջանակները, որոնք պատ­րաստ են կամ փորձում են սան­ձազերծել «դավադիր պատե­րազմ»: Սա, ի վերջո, լրջագույն թեմա է, որովհետև Հայաստանի զարգացումը էապես կախ­ված է նաև կայուն միջավայ­րից, և այդ մասին նշված է ընդ­հուպ կառավարության հնգա­մյա ծրագրի ամենասկզբում, որը խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո ներկա­յացվել է ԱԺ հաստատման: Անկասկած է, որ ռեգիոնալ կայունությունը հիմնարար նշանակություն ունի թավշյա հեղափոխության ներքին ու արտաքին կապիտալացման համար, դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական և արժեհամակարգային հեղափոխու­թյունը կայուն առաջ մղելու հա­մար: Իսկ այստեղ, անշուշտ, խորքային խնդիրն է, որովհետև լայն քաղաքական համա­տեքստի առումով եվրասիական հարթությունում մարտահրավերը լոկ Հայաստանում հե­ղափոխական իշխանությունը չէ, այլ արժեհամակարգային հեղափոխությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր